ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին: «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՏՄ-ի և իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասաց Սիմոնյանը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովման համար: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են ապահովել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ստեղծելու համար և այլն:

Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները արտոնյալ մաքսատուրքերով, սակագնային առավելություններով մուտք կունենան դեպի սերբական շուկա: ԵԱՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ՝ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում