Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Սինգապուրում գաղտնի հանդիպում է անցկացրել աշխարհի հետախուզական ծառայությունների 20 ղեկավար. Reuters

Այս շաբաթ Սինգապուրում գաղտնի հանդիպում են անցկացրել շուրջ 20 երկրների հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը և Հնդկաստանի հետախուզության և վերլուծության տնօրեն Սամանտ Գոելը։

«Հանդիպումը միջազգային ստվերային օրակարգի կարևոր տարր է»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը, որը նաև նշել է, որ նման միջոցառումները նպաստում են կողմերի մտադրությունների և այն արդյունքի խորը ըմբռնմանը, որին նրանք ձգտում են։

Հանդիպումները կազմակերպվում են Սինգապուրի կառավարության կողմից և անցկացվում են Շանգրի-Լա երկխոսության համաժողովին զուգահեռ մի քանի տարի, սակայն նախկինում չեն հաղորդվել, ըստ աղբյուրների:

Reuters-ի փոխանցմամբ՝ Սինգապուրում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ հանդիպման մանրամասներ չունի։ Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունները ևս  դեռևս չեն մեկնաբանել:

Շանգրի-Լա երկխոսությունը կանոնավոր կերպով անցկացվում է 2002 թվականից, 2020 և 2021 թվականներին համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամենամեծ ֆորումի կազմակերպիչն է: 2022 թվականին, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, կազմակերպիչները հետ են կանչել ֆորումին մասնակցելու ռուսական կողմի հրավերը, 2023 թվականին այն չի ուղարկվել ՌԴ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում