Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»

Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ դեպքը կեսգիշերն անց է տեղի ունեցել, երբ տղաները գնացել են ձիերին բերելու։ Ըստ Հովսեփյանի՝ նրանք տեղում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում. արոտավայրերից ադրբեջանական դիրքերը մետրերի հեռավորության վրա են։

«Երկուսն էլ երիտասարդ տղաներ են, տասներկուերորդ դասարանն ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ էլի գնան իրենց ձիերի հետևից՝ դիմացի պոստերի տակից բերելու։ Գնացել են ու բռնվել»,- ասել է Հովսեփյանը։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում