G7-ում նախագահությունն անցել է Գերմանիային
Մեծ յոթնյակում նախագահությունը Մեծ Բրիտանիայից անցնում է Գերմանիային։ Ֆեդերատիվ հանրապետությունն այն ընդունոմ է անհանգիստ ժամանակաշրջանում՝ իրադրության սրացում Ուկրաինայի շուրջ, որում Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին, պանդեմիան, Աֆղանստանում թալիբների իշխանության գալը, էներգետիկ ճգնաժամը, գլոբալ տաքացումը։
Գերմանիայի նոր իշխանությունները մտադիր են Մեծ յոթնյակում նախագահության առաջնահերթ թեման դարձնել գլոբալ տաքացման դեմ պայքարը։
ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը, ով «կանաչների» ներկայացուցիչ է, ավելի վաղ հայտարարել էր, որ կլիմայական ճգնաժամը սրացնում է կոնֆլիկտներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
Կարծիքներ