Ամերիկայի գավաթի եզրափակչում կհանդիպեն Բրազիլիան ու Արգենտինան

Ամերիկայի գավաթի եզրափակչում կհանդիպեն Բրազիլիան ու Արգենտինան

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում կարողացավ հաղթել Կոլումբիայի ընտրանուն:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 7-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը: Այս գոլին կոլումբացիները պատասխանեցին 61-րդ րոպեին․ Լուիս Դիասի հարվածից հետո հաշիվը հավասարվեց:   Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին արգենտինացիները:

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում