Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero io-ն, վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero io-ն, վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Չալիկյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 35-ամյա Արտավազդ Վարադյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղևոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն ու Mercedes ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում