ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բաշխվածությունն՝ ըստ մարզերի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն այսօրվա դրությամբ 76 հազար 692 մարդ է գտնվում հանրապետության տարբեր մարզերում:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»ի աշխատանքները ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրանք շարունակում են բնակավայրից-բնակավայր տեղափոխվել, հասկանալու համար, թե հատկապես որտեղ կարող են հաստատվել և ապրել:
Ներկա պահին բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.
Արագածոտնի մարզում է գտնվում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 հազար 109,
Արարատում՝ 18 հազար 367,
Կոտայքում՝ 22 հազար 150,
Լոռիում՝ 4 հազար 541,
Շիրակում՝ 2 հազար 168,
Արմավիրում՝ 8 հազար 144,
Գեղարքունիքում՝ 4 հազար 895,
Վայոց ձորում՝ 2 հազար 303,
Տավուշում՝ 3 հազար 189 մարդ:
Կարծիքներ