Շուտով կսկսվեն Մուշականի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. Աշոտ Սարգսյան
Շուտով կսկսվեն Մուշականի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Նա, մասնավորապես գրել է.
Այսօր Էրեբունի վարչական շրջանում մասնակցեցի քաղաքացիների ընդունելությանը: Բազմաթիվ խնդիրներ արագ լուծում կստանան: Վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հետ քննարկեցինք կատարվող աշխատանքների որակը և ծավալը: Այս պահին հիմնանորոգվում է երկու մանկապարտեզ, թիվ 63 և 73, շուտով կսկսվեն Մուշականի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Արդեն փոխարինվել է և փոխարինվում է 54 վերելակ:
Հիմնանորոգվում է թիվ 6 դպրոցը, շուտով կսկսեն 68 և 45 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:
Ընթացիք տարում կառուցվել է 4 խաղահրապարակ որից 3-ը կունենան ֆուտբոլի դաշտ:
Հիմնանորոգվել է 9600 քառակուսի մետր հարթ տանիք և 3 բազմաբնակարան շենքի տանիք: Թվով 28 վթարային պատշգամբ է վերանորոգվել և թվով 60 շենքերի մուտք է վերանորոգվում:
Կարծիքներ