40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումները շարունակվում են
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։
Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝
- հոկտեմբեր ամսվա համար՝ 111 հազար 646 անձ,
- նոյեմբեր ամսվա համար՝ 103 հազար 600 անձ,
- դեկտեմբեր ամսվա համար՝ 103 հազար 369 անձ,
- հունվար ամսվա համար՝ 103 հազար 640 անձ,
- փետրվար ամսվա համար՝ 102 հազար 815 անձ,
- մարտ ամսվա համար՝ 100 հազար 918 անձ,
- ապրիլ ամսվա համար՝ 102 հազար 244 անձ։
Կարծիքներ