Առաջարկում եմ Երևանի 3 փողոց անվանակոչել երեք կանանց անուններով․ Նուարդ Վարդանյան

Առաջարկում եմ Երևանի 3 փողոց անվանակոչել երեք կանանց անուններով․ Նուարդ Վարդանյան

Մարտի 15-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը փողոցների անվանակոչության նախագիծ կներկայացնի։

Վարդանյանն այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սիրելի մարդիկ, սիրելի երևանցիներ,

Մարտի 15-ին տեղի կունենա ավագանու հերթական նիստը, և քանի որ մարտի 8-ը, որպես Կանանց միջազգային օր, ունի իրավահավասարության, կանանց քաջալերման և կնոջ դերի բարձրացման խորհուրդ, նախագիծս հենց այս շրջանակում է: Առաջարկում եմ Երևանի երեք փողոց անվանակոչել երեք կանանց՝ հասարակական գործիչներ, գրողներ Էլեն Բյուզանդի, Մարո Մարգարյանի և Արմենուհի Տիգրանյանի անուններով:

Մեր պատմության էջերում կան բազմաթիվ կանայք, ովքեր կնոջ օրինակելի կերպար են մեր կանանց, պատանի աղջիկների և մեր փոքրիկ աղջնակների համար: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է այդ կանանց անունները հասանելի և մշտապես լսելի դարձնել, հանրայնացնել դրանք:

Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ իմ պարտքն եմ համարում այդ կանանց մասին բարձրաձայնելու: Ես հպարտանում եմ նրանցով, և իմ կյանքի ամենադժվար օրերում հենց նմանօրինակ կանանց կենսագրությունն է ինձ ուժ տալիս… Սիրելի կանայք, դուք բոլորդ հրաշք եք, ու ես ձեզ սիրում եմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում