Կամչատկայի ափերի մոտ երեք ուժգին երկրաշարժ է գրանցվել
Օրվա ընթացքում Կամչատկայի ափերի մոտ երեք երկրաշարժ է գրանցվել։ Վերջինի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակին և ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
Երկրաշարժը գրանցվել է Կամչատկայի ծովածոցի ջրերում՝ 68 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկ գյուղից 94 կմ հարավ։
Իսկ մինչ այդ Խաղաղ օվկիանոսում ժամանակային փոքր ընդմիջումով ևս երկու երկրաշարժ է գրանցվել։ Առաջինը 4,3 մագնիտուդով տեղի է ունեցել 10 կմ խորության վրա՝ Ուստ-Կամչատսկ գյուղից 118 կմ հարավ-արևելք, երկրորդը՝ 4,2 մագնիտուդով՝ 26 կմ խորության վրա, այս բնակավայրից 116 կմ հարավ-արևելք։
Կարծիքներ