Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև:
Կարծիքներ