ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Դավիթաշենում
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հոկտեմբերի 22-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Էդգար Մ.-ին, որը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ