Չինաստանը խոստանում է աշխատել Վիետնամի հետ Հարավչինական ծովում խաղաղությունը պաշտպանելու համար

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Պնոմպենում Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ հանդիպման ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել աշխատել Հանոյի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) այլ անդամների հետ՝ պաշտպանելու խաղաղությունը Հարավչինական ծովում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Ինչպես նշել է ՉԺՀ կառավարության ղեկավարը, Պեկինի և Հանոյի միջև համապարփակ գործընկերության խորացումը, ինչպես նաև Հարավչինական ծովի վերաբերյալ համաձայնագրերի կնքումը «ազդանշան կլինի միջազգային հանրությանը տարածաշրջանի կայուն զարգացման մասին։ « Նա կողմ է արտահայտվել ծովում համագործակցության ակտիվացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը «հանուն ժողովրդի բարեկեցության ապահովման»։
Կարծիքներ