«Սեպտեմբերի 14-ին Վաղարշապատում տեղի կունենա բողոքի ցույց՝ Գարեգին Բ-ի գահընկեցության պահանջով»

«Սեպտեմբերի 14-ին Վաղարշապատում տեղի կունենա բողոքի ցույց՝ Գարեգին Բ-ի գահընկեցության պահանջով»

Այս տարի սեպտեմբերի 14-ին, ժամը 14-ին, Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում նախատեսված է բողոքի ակցիա՝ Գարեգին Բ-ի գահընկեցության պահանջով։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Տեր Սահակ քահանա Գալստյանը։ Բողոքի ակցիան նախաձեռնել է հենց Տեր Սահակը։

 

«Այնտեղ պիտի պարտադրենք արտահերթ եպիսկոպոսական ժողով, որպեսզի Գարեգինին եկեղեցուց գահընկեց անենք։ 96-թերթանոց դիմումներ եմ տվել։ Ես կոչով դիմում եմ իրավապահ համակարգին, որպեսզի վերջապես ստուգեն, և ըստ այդմ, օրենքի շրջանակներում գործ հարուցվի։ Այս մարդը պետք է պատժվի, նա թալանել է ամբողջ Էջմիածինը։ Ես ունեմ հիմնավոր կասկածներ»,- ասաց Տեր Սահակը։

 

Նա նշեց, որ այդ ցույցին կարող է մասնակցել ցանկացած մարդ, և իր համար կարևոր չէ, թե այդ մարդը որ կուսակցությունից է. եկեղեցին բոլորի համար է։

 

«Այստեղից նաև դիմում եմ կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, որոնք բազմիցս դատապարտել են Գարեգին Բ չկաթողիկոսին՝ տարբեր տաղավարներից։ Իրենք էլ թող միանան, մենակ նստել խոսելով չէ, իրենց Մայր եկեղեցին է այսօր առևանգված սատանաների կողմից։ Այս մարդիկ սատանայի մարմնացում են, իրենք պարզ մարդիկ չեն, Գարեգինն ու Եզրասը։  Նրանք ամբողջ հոգևորական դասը ստրկացրել են։ Այստեղից արքեպիսկոպոսներին և եպիսկոպոսներին էլ եմ դիմում, որպեսզի իրենք էլ միանան և իրենց տղամարդու ազնիվ քայլն անեն, վերջապես թոթափեն այդ շղթաները, և նրան գահընկեց անենք։ 14-ին Գարեգինը պետք է գնա իր տունը։ Թե դրանից հետո իրավապահներն ինչ կանեն, Աստված տա, որ կարգի հրավիրեն, այսինքն՝ պատժեն օրենքին համահունչ։ Այ սա է իմ խնդիրը, եկեղեցին մաքրելը»,- հավելեց Տեր Սահակը։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում