Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի և Մարալիկի բժշկական կենտրոններ:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարալիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ