Ուզում եմ վայելել խաղն ու հաղթել Ալ-Նասրի համար․ Ռոնալդու

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է նոր թիմից ստացած տպավորությունների մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Սաուդյան Արաբիայում հայտնվելը ոգեշնչող է։ Մեծ պատիվ է ինձ համար։ Անհամբեր սպասում եմ խաղալ սկսելուն ու մարդկանց երջանկացնելուն։ Ցանկացած մարդու համար ամենակարևորը ներկան է։ Ուզում եմ վայելել ու հաղթել ակումբի համար»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվական։
Կարծիքներ