Փորձելու ենք ամեն ինչ անել, լավ արդյունքի հասնելու համար. Համբարձումյան

Փորձելու ենք ամեն ինչ անել, լավ արդյունքի հասնելու համար. Համբարձումյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով հավաքականը փորձելու է դրական արդյունքի հասնել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

«Վնասվածքից ապաքինվել եմ և պատրաստ եմ օգնել հավաքականին: Ու փորձելու ենք ամեն ինչ անել, լավ արդյունքի հասնելու համար: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր դրական էներգիան փոխանցվի երկրպագուներին: Ինչպես միշտ հավաքականում լավ մթնոլորտ է»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ`  նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց Համբարձումյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 11-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում  կընդունի Հյուսիսային Մակեդոնիային: Խաղը կմեկնարկի 21:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում