Միխեյիլ Սահակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Միխեյիլ Սահակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին

Վրաստանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը կոպիտ ցրելու դատական գործով, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 29-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլայը:

Նոյեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ նախագահը դատարանի դահլիճում չի եղել, քանի որ քննչական ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել էր նրան տեղափոխել դատարան:

Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:

Վրաստանի իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում