Իմ դեմ բանսարկություններ սարքողը Լիսկան է. Գորիսի քաղաքապետ
Այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, ով տարիներ առաջ էլ նույն կերպ գործել է եւ տարբերությունը նա է, որ ես այն ժամանակ համանքի ղեկավար չեմ եղել: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` անդրադառնալով իր անձի շուրջ վերջերս տարածվող տարբեր խոսակցություներին եւ մասնավորապես քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին:
«Այդ անձը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ եւ իմ շրջապատի, մտերիմների համար: Մենք միշտ պայքարել ենք Լիսկայի այդպես կոչված ամբոխի դեմ, մենք միշտ ցանկացել ենք, որ լինի արդարություն եւ փառք Աստծո այդ արդարությունը 2018թ.-ից կա արդեն Գորիսում եւ չկան նրանց այդ բորենիները, այդ ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություներով էին զբաղվում, բայց այսօր էլ դեռ շարունակում են տարբեր կերպով այդ ամեն ինչը կազմակերպել եւ հակառակ ռակուրսից ներկայացնել այդ ամենը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ