Ինքն իր Աստծո արդարությամբ չի դատվելու. Վիլեն Գաբրիելյան
Բարև ձեզ, եկել եմ ասեմ, որ կարդում ես Վովայի քրգործով առաջադրված մեղադրանքի բազմաթիվ դրվագների հիմնավորումները, և ապշում ես, թե պետությունից, պետականաշինությունից, ներդրված ավանդից ու փորձարարությունից մեծ-մեծ փռթող միլլիոնատերերն, ինչքան ագահ ու էժան մարդիկ են: Եվ այսքանից հետո դեռ շարունակում են աղոթել իրենց աստվածներին, որոնք, հավանաբար, ոչ թե մարդկությանը հայտնի կրոննների աստվածներն են, այլ՝ մամոնան, նույն ինքը՝ փողը և շահամոլությունը:
Մեկդ իրեն փոխանցեք, որ Ճոճողը ասում է՝ ինքն իր Աստծո արդարությամբ չի դատվելու, ինքը դատվելու է Հայաստանի Հանրապետության օրենքի խստությամբ:
Թե բա՝ պարոնայք սպաներ, պատիվ ունեմ, չէ մի չէ: Մի հատ էլ անհատական զրույցներում սրտնեղում է, որ իրեն հասանելիքի մասին ասում եմ:
Հ.Գ. ափսոս, պետական պաշտոնյայի կարգավիճակով ու սպայի բարևվարքությամբ սահմանափակված եմ, մի երկու հատ տեղին քաղցր էլ կավելացնեի, կասեի՝ արա՜, դուք ոստիկան էիք, թե՞ շարքային գողցող:
Շնորհակալություն ուշադրության համար:
Կարծիքներ