Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն
Օգոստոսի 15-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանը տեղում քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
Կարծիքներ