Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սեբաստիան Լեկորնյուն։

«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։

Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։

Նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական նպատակների համար։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը բախվում է անվտանգային լուրջ խնդրի։ Մեր պարտավորությունն է օգնել Հայաստանին, որպեսզի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեկորնյուն։  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում