Մարդ-լեգենդ` Սուրեն Զոհրաբյան

Մարդ-լեգենդ` Սուրեն Զոհրաբյան

Հիվանդանոցի համեստ աշխատասենյակում փակցված յուրաքանչյուր սև ու սպիտակ լուսանկար, բժշկական գործիք ու անձնական իր խնամքով փայփայված պատմություն էր:

Հանրաճանաչ ու պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ու աշխարհի տարբեր անկյուններ ուղևորությունները բժիշկ-գիտնականի՝ 7 տասնամյակից ավել ձգվող մասնագիտական գործունեության անբաժանելի մասն էին:

«Մարդ-լեգենդ». այսպես կարելի էր բնորոշել նյարդաբան, նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին, որը մեր երկրի բժշկագիտության իրական նվիրյալներից էր: Սուրեն Զոհրաբյանն այն մարդկանցից էր, ով բժշկական աշխարհում լեգենդ էր դարձել հենց կենդանության օրոք: Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներներից մեկը, որ երկիր էլ մեկներ՝ ձեռնամուխ էր լինում ոչ միայն բժշկական, այլև կրթական ծրագրերի իրականացմանն ու ներդրմանը: Այսօր բժիշկ-գիտնականի ծննդյան օրն է։ Նա կդառնար 90 տարեկան: Սաների ու կրտսեր գործընկեների սրտում վառ է ավագ ուսուցչի հիշատակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում