Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Փետրվարի 10-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ին (GMT + 4) գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 2 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ