ՀԱՄԱՍ-ը ռմբակոծել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի գնդակոծման մասին։
«Ալ-Քասամ բրիգադները հրթիռային հարձակում են իրականացնում «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակչության վրա հարձակման»,- ասվում է խմբավորման Telegram ալիքում:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր երկրի կենտրոնական շրջաններում օդային տագնապի ազդանշանի մասին: Հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել իսրայելական Աշդոդում և Աշկելոնում: Աշդոդը գտնվում է Թել Ավիվից 43 կմ հեռու, որտեղ ապրում է մոտ 220 հազար մարդ։ Աշկելոնը գտնվում է Թել Ավիվից մոտավորապես 60 կմ հեռու, այնտեղ ապրում է ավելի քան 140 հազար մարդ։
Կարծիքներ