Բայդեն. ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը կվտանգի դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի կարգավիճակը

Բայդեն. ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը կվտանգի դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի կարգավիճակը

ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը, որը կարող է առաջանալ, եթե երկրի Կոնգրեսը չհամաձայնվի բարձրացնել պետական ​​պարտքի սահմանաչափը՝ կվտանգի դոլարի՝ որպես պահուստային արժույթի համաշխարհային կարգավիճակը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ, հավելելով, որ այս խնդրի լուծումը կախված կլինի Կոնգրեսում հանրապետականների գործողություններից:

Նրան հարցրել են, թե հնարավո՞ր է մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն չկարողանա մարել իր պարտային պարտավորությունները, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չի դադարեցնի ազգային պարտքի սահմանը: «Ես չեմ կարող հավատալ, որ վերջնական արդյունքը հենց այսպիսին կլինի, քանի որ դրա հետևանքներն շատ մռայլ կլինեն», - պատասխանել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում