Սպիտակ տունը հետևում է Facebook-ի հետ կապված իրավիճակին
Սպիտակ տունը հետևում է սոցցանցերի խափանման հետ կապված իրավիճակին, հայտնել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մենք տեղյակ ենք իրավիճակին, դիտարկում ենք այն», – ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ:
Լրացուցիչ մեկնաբանություններ նա չի տվել։
Այսօր տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումների մասին: Այնուհետև այս ֆոնին հայտնվել են Telegram-ի, Twitter-ի, Google-ի և TikTok-ի աշխատանքում առկա խնդիրների մասին հաղորդումներ:
Կարծիքներ