Թուրքիայում հացադուլից մահացել է հայտնի իրավապաշտպան Էրբու Թիմթիքը

Թուրքիայում հացադուլից մահացել է հայտնի իրավապաշտպան Էրբու Թիմթիքը

Թուրքիայում 238 օր հացադուլից հետո մահացել է հայտնի իրավապաշտպան Էբրու Թիմթիքը։ Այս մասին հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատարի ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Անցյալ տարի կին իրավապաշտպանին մեղադրել էին ահաբեկչական գործունեություն իրականացնող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ ԵՄ-ից հայտնում են, որ խորապես տրտմած են իրավապաշտպանի մահվամբ։

Թիմթիքը հացադուլ էր հայտարարել ութ ամիս առաջ՝ պահանջելով արդար դատաքննություն իր և իր տասնյոթ գործընկերների հանդեպ։ Նա դատապարտվել էր 13 տարի վեց ամիս բանտարկության։ Նա արդեն չորրորդ իրավապաշտպանն է, ով մահացել է այս տարի հացադուլից։

ԵՄ-ում պնդում են, որ Թուրքիայում պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի փոխվի երկրի իրավական եւ դատական համակարգը եւ ապահովվի օրենքի գերակայությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում