Լավ գիտենք, որ սրանց պայքարը Արցախի համար չի. Հովսեփ Խուրշուդյան
Մի ժամ առաջ մի հիսուն հոգի մեծ դրոշով Բաղրամյանի կեսը փակած անիլլաջ իջնում էին: Մի հազար հոգու աղմուկ էին հանում՝ ձայնագրած երաժշտության միջոցով: Ոստիկանությունը ապահովում էր նրանց անխոչընդոտ ընթացքը: Ասում եմ իրենց էսօրվա պատվիրատուների՝ նախկին ուզուրպատորների ու թալանչիների օրոք պետք է լիներ, որ ոստիկանները հարձակվեին դուբինկեքով ծեծեին, կամ արցունքաբեր գազ կիրառեին, կամ ջրցաններ՝ "երթեւեկությանը խոչընդոտելու" կամ "հասարակական կարգը խախտելու" համար /համենայնդեպս մինչեւ 2017թ.-ը տենց էր/ ու տանեին բաժիններ՝ 50000-ական տուգանելու:
Լավ գիտենք, որ սրանց պայքարը Արցախի համար չի: Լափամանին կարոտել են: Իբր քիչ կերան Հայաստանը, որ չեն կշտացել, քիչ փորձանք բերեցին Հայաստանի գլխին, էլի են ուզում:
Բայց իրենց գնացքը գնացել է: Ուղղակի նոր, ժողովրդավար, Հայաստանի ինքնիշխանության ջատագով ուժերն են հապաղում միավորվել:
Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ