Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

 Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ Է գործում: Այդ մասին գրում Է BBC-ին:

Բժիշկները հույս ունեն, որ այս փոխպատվաստումը կօգնի լուծել դոնոր օրգանների պակասի խնդիրը:

 

Փորձագետները նշում են, որ սա ոլորտում մինչ այժմ ամենադժվար փորձն է: Նմանատիպ թեստեր նախկինում կատարվել են պրիմատների վրա, բայց ոչ մարդկանց:

 

Իրականում, խոզերի օրգանների օգտագործումը փոխպատվաստման համար ինքնին նոր գաղափար չէ: Խոզի սրտի փականները վաղուց փոխպատվաստվել են մարդկանց վրա: Խոզի օրգանները չափերով համեմատելի են մարդու օրգանների հետ, ինչը նրանց հարմար է դարձնում փոխպատվաստման համար:

Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնթհոմերի խոսքով, որը կատարել Է վիրահատությունը, երիկամը մարդուն Է փոխպատվաստվել արհեստական շնչառության սարքի կիրառմամբ. այդ մարդու ուղեղը մահացել Էր: Այն «գրեթե անմիջապես» սկսել Է մեզ եւ կենսագործունեության նյութեր արտադրել, պատմել Է բժիշկը: Մոնթհոմերի կարծիքով, գենավերափոխված խոզերը «պոտենցիալ կերպով կարող են օրգանների կայուն եւ վերականգնվող արբյուր լինել»: «Սա հսկայական բեկում Է:

Շատ մեծ ձեռքբերում Է: Բայց մենք դեռեւս պետք Է ավելի շատ բան իմանանք օրգանի աշխատանքի տեւողության վերաբերյալ»,-հայտարարել Է փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը, որը մասնակցել Է հետազոտությանը: Ինչպես գրում Է հրատարակությունը, եթե գիտնականները գտնեն մարդու փոխպատվաստման համար համապատասխանող խոզերի օրգաններ բուծելու եղանակը, ապա դա լուծում կդառնար փոխպատվաստման հերթի մեջ գտնվող 100 հազար ամերիկացիների համար, որոնց 90 տոկոսը հենց երիկամի կարիք ունի: Թերթն ընդգծում Է, որ հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատում չեն անցել եւ չեն հրապարակվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում