Պուտինը՝ Եվրոպայում գազի ճգնաժամի և սոցիալական պետություն ստեղծելու մասին

Պուտինը՝ Եվրոպայում գազի ճգնաժամի և սոցիալական պետություն ստեղծելու մասին

Եվրոպայում գազի ճգնաժամը չգործող կապիտալիզմի հետևանքն է, հինգշաբթի «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք էներգետիկ շուկաներում, հավանաբար նորից կխոսենք դրա մասին։ Սա հենց այն կապիտալիզմի դրսևորումն է, որը չի գործում»,- ասել է նա ՝ հիշեցնելով, որ գազի գինը Եվրոպայում արդեն գերազանցել է 1000 ԱՄՆ դոլարը՝ 1 հազար խմ-ի համար։

Պուտինն իր ելույթում նաև հայտնել է, որ  Ռուսաստանի Դաշնությունում հատկապես կարևոր է սոցիալական պետության կառուցումը, այդ թվում՝ քաղաքացիների եկամուտների տարբերության պատճառով։

«Մենք պետք է կառուցենք սոցիալական  պետություն: Ճիշտ է, Եվրոպայում, հատկապես Հյուսիսային Եվրոպայում վաղուց է խոսվում, որ մենք պետք է կառուցեն սոցիալական պետություն: Բայց մեզ համար դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով եկամուտների տարբերությունը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում