ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի ճանաչման հարցում Մարդու իրավունքների խորհրդի վճռական գործողությունն ուղղված է մարդկանց և մոլորակի պաշտպանությանը` օդի, որը մենք շնչում ենք, ջրի, որը մենք խմում ենք, սննդի, որը մենք ուտում ենք: Սա վերաբերում է նաև բնական համակարգերի պաշտպանությանը, որոնք ապահովում են բոլոր մարդկանց կյանքը և ապրուստի միջոցները, որտեղ էլ նրանք ապրեն»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում