Ադրբեջանում զինծառայող է սպանվել
            Ադրբեջանում հրազենի կրակոցից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։
Հաղորդագրության համաձայն, զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին: Դեպքի առիթով Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ