Գառնի գյուղի բնակչի տնից ինքնաձիգ է հայտնաբերվել
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 58-ամյա մի տղամարդ տանը պահում է զենք ու զինամթերք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Փաստի առթիվ մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ Գառնի գյուղի 58-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարվել է խուզարկություն: Նկուղում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ ծալովի խզակոթով, երկու փամփշտակալ, 37 փամփուշտ և արկի վառոդով փոքր պարկեր:
Ըստ տանտիրոջ` հրազենը տարիներ առաջ բերել էր Արցախից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ