Ավտովթար Վանաձորում. կա զոհ

Ավտովթար Վանաձորում. կա զոհ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Բ., ծնված 1997թ․) և «VAZ» (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում