Գեղեցկության թագուհին կորցրել է իր աշխատանքը արտաքինի պատճառով
Ռումինացի գեղեցկության թագուհի Կլաուդիա Արդելեանը կորցրել է աշխատանքը «չափազանց գրավիչ արտաքինի» պատճառով: Հաղորդում է The Sun-ը:
Հրապարակման համաձայն՝ փետրվարի սկզբին աղջիկը ղեկավար պաշտոն է ստացել Տրանսիլվանիայի հիվանդանոցներից մեկում և այս հիանալի լուրը տարածել է սոցիալական ցանցերում: Այնուամենայնիվ, նրան հակակրողները սկսել են ենթադրել, որ Կլաուդիան այդ աշխատանքը ստացել է իր գեղեցկության պատճառով: Շուտով աղջկան աշխատանքից հեռացրել են:
Նշենք, որ Կլաուդիան նախկին մոդել և գեղեցկության թագուհի է, նա ունի բարձրագույն կրթության երկու աստիճան և Instagram-ի ավելի քան 40 հազար հետևորդ: Կլաուդիա Արդելեան այժմ աշխատում է տեղական ֆիրմայի փաստաբան:
Կարծիքներ