ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ձերբակալել են մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու փորձ կատարած ՌԴ քաղաքացուն
Նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրականացրել են օպերացիա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված օպերացիան կրել է «Զինանոց 2022» անվանումը։
Այդ օպերացիայի շրջանակում մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցից ձերբակալվել և Մաշտոցի ոստիկանություն է տեղափոխվել 27-ամյա Ի. Ռեյնվալդին։
Կայքի տեղեկություններով՝ վերջինս ՌԴ քաղաքացի է, և նրա մոտից հայտնաբերվել են 100 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց և 2 փաթեթ «Ջամայկա» և «Նատալենսիս» գրառումներով թմրամիջոցներ:
Դեպքի փաստով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քննչական բաժին է ներկայացվել նաև Ի. Ռեյնվալդինը։
Կարծիքներ