Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիան և նշանակվել է 5 միլիոն եվրո գրավ
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին, որը ձերբակալվել էր օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, մեղադրանք է առաջադրվել։ Կեսօրին միլիարդատիրոջը տարել են դատարան, որտեղ նա ազատ է արձակվել կալանքից հարցաքննության համար։ Հարցաքննությունից հետո Դուրովը ենթարկվել է դատական հսկողության և նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նա պետք է վճարի նաև 5 միլիոն եվրո գրավ և շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Այս մասին գրում է Le Monde-ը՝ հղում անելով Փարիզի դատախազության հայտարարությանը։
Ֆրանսիայում դատարանը մեղադրանք է առաջադրել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին (8-րդն է ռուս 125 միլիարդատերերի վարկանիշում- 2024 թ., Forbes-ը կարողությունը հնագատել է 15,5 մլրդ դոլար):
Դուրովին մեղադրվող հանցանքներից են, մասնավորապես, կազմակերպված խմբի կողմից անօրինական գործարքներ իրականացնելու համար առցանց հարթակի կառավարումը, լիազոր մարմիններին նրանց պահանջով տեղեկատվություն կամ փաստաթղթեր տրամադրելուց հրաժարվելը, ինչպես նաև հանցագործությունները թաքցնելը խմբի ներսում։
Գործը պարունակում է 12 հանցագործության մեղադրանք, որոնք, ըստ քննիչների, կատարվել են «անանուն անձի» նկատմամբ։ Դրանց թվում են՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, մանկական պոռնոգրաֆիա պահելու և տարածելու մեղսակցությունը, թմրամիջոցների ձեռքբերման, փոխադրման, պահպանման, վաճառքի կամ փոխանցման մեղսակցությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել նաև կիբերհանցագործություններին մեղսակցության և կազմակերպված հանցավոր խմբերի շրջանակներում խարդախության մեղսակցության, ինչպես նաև այլ հանցագործությունների համար:
Կարծիքներ