Մահացել է Nutella-ի «հայրը»՝ իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան

Մահացել է Nutella-ի «հայրը»՝ իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան

Իտալիայում 98 տարեկան հասակում մահացել է իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, որը մշակել է շոկոլադե պնդուկով սփրեդ Nutella-ի բաղադրատոմսը և ստացել դրա անունը։

Նա կյանքից հեռացել է փետրվարի 14-ին։ 

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռիվելլան ավելի քան 40 տարի աշխատել է Ferrero ընկերության հետ՝ օգնելով ստեղծել աշխարհում մեծ պահանջարկ վայելող նորարարական արտադրանք:

Որպես Միգել Ֆերերոյի «աջ ձեռքը»՝ Ռիվելլան շատ է ճանապարհորդել, որպեսզի գտնի շոկոլադե ապրանքների համար կատարյալ բաղադրիչներ: Նշվում է, որ քիմիկոսը վճռորոշ դեր է ունեցել Nutella-ի ստեղծման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում