Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»:
Անդրադառնալով պատասխանատվություն ստանձնելու, սակայն «այլ ուղղություններով մեղադրանքներ ուղղելու» մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:
Կարծիքներ