Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 24 763 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 24 763 դեպք են հայտնաբերել մեկ օրում

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Դա առավելագույնն Է հունվարի 2-ից ի վեր, երբ հայտնի Էր դարձել 26 301 վարակվածների մասին:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 549 832 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 570-ով՝ մեկ օր առաջվա 566-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 63 940 մարդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,83 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսասանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 27 956-ով: Ընդամենն արդեն բուժվել Է 2 882 044 մարդ: Մեկ օրում դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալների համաձայն՝ երեք օր գերազանցում Է հայտնաբերված դեպքերի քանակը: Առողջացածների բաժինն աճել Է մինչեւ 82,4 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում