Սպիտակ տունը հայտնել է, որ G20-ում Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին տվյալներ դեռ չկան

ԱՄՆ վարչակազմը ներկայումս որևէ տեղեկություն չունի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման մասին հաջորդ ամիս կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Ես նախապեսասելու ոչինչ չունեմ», - ասել է ամերիկացի առաջնորդի խոսնակը, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Բայդենի խոսքերը։ Միևնույն ժամանակ Ժան-Պիերը պնդում էր, որ «Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը անխոհեմ և անպատասխանատու էր», բայց ավելացրեց. «Եթե Կարիբյան ճգնաժամը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, ապա դա միջուկային սպառնալիքի նվազեցման, այլ ոչ թե այն օգտագործելու արժեքն է»:
Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը:
Կարծիքներ