Չինաստանն իր առաջին առաքելությունն է ուղարկել Մարս

Չինաստանն իր առաջին առաքելությունն է ուղարկել Մարս

«Չանչժեն-5» (CZ-5)  ծանր հրթիռ-կրիչն արձակվել է Մարսի հետազոտման առաջին «Տյանվեն-1» չինական առաքելությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով CCTV-ն:

Ընդհանուր 5 տոննա քաշով հրթիռի արձակումը «Տյանվեն-1» ավտոմատ միջմոլորակային կայանից, որը բաղկացած է ուղեծիրային ապարատից եւ վայրէջքի հարթակից, իրականացվել է ժամը 08:45-ին Հայնան կղզու վրա տեղակայված չինական Վենչան տիեզերակայանի LC101 մեկնարկային հարթակից։

Չինական առաքելության նպատակն է կյանքի հետքեր գտնել Մարսի վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել մարդու կողմից դրա գաղութացման հնարավորությունները:

Կայանը պետք է Կարմիր մոլորակ հասնի յոթ ամսում՝ 2021 թվականի փետրվարի 11-ին: Այս պահին նա կսկսի կատարել արգելակային զորավարժություն և կմտնի Մարսի ուղեծիր:

Մոտ երկու ամիս կայանը Կարմիր մոլորակի մակերեսի մանրամասն նկարահանում կիրականացնի՝ ամենահարմար վայրէջքի վայրն ընտրելու համար: Նախատեսվում է, որ 2021 թվականի ապրիլի 11-ին 240-կիլոգրամանոց մարսագնացը կանջատվի ուղեծիրային ապարատից եւ վայրէջք կկատարի կարմիր մոլորակի վրա։ Վայրէջքի նախնական  վայրն ընտրվել է Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածը՝ Մարսի հյուսիսային կիսագնդի արեւելյան մասում:

Տիեզերանավի աշխատանքի նախատեսված ժամանակը 90 մարսիական ​​օր է, ինչը 2․7 տոկոսով ավել է երկրային օրերից: Տիեզերանավի էլեկտրական սնուցվումը կիրականացվի չորս արեւային մարտկոցների միջոցով: Չինական ապարատի տեղաշարժման արագությունը հասնում է ժամում 200 մետրի:

Ինչ վերաբերում է ուղեծրային սարքին, ապա այն հագեցած է երկու խցիկով, այդ թվում՝ բարձր թույլատրելիության, ենթամակերեւութային ռադարով՝ մինչեւ 100 մետր խորությամբ բնահողի զոնդավորման համար եւ ինֆրակարմիր սպեկտրաչափով՝ մոլորակի մակերեւույթի ապարների հանքաբանական բաղդրությունը պարզելու համար: Դրանից բացի, դրա վրա կա մագնիսաչափ, իոնների եւ չեզոք մասնիկների անալիզատոր, ինչպես նաեւ լիցքավորված մասնիկների դետեկտոր՝ մթնոլորտի եւ տիեզերական միջավայրի հետազոտության համար: Դրա գլխավոր խնդիրն է լինելու Մարսի տեղագրական քարտեզի ստեղծումը, իոնոլորտի եւ մարսյան բնահողի բաղադրության ուսումնասիրումը, ինչպես նաեւ Կարմիր մոլորակի մակերեւույթի տակ սառցակույտերի որոնումը:

Սա շաբաթվա սկզբից Մարս ուղարկված արդեն երկրորդ երկրային առաքելությունն է: Երկուշաբթի ճապոնական H-IIA տանող հրթիռով Կարմիր մոլորակ էր ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրությունների Al Amal («Հույս») տիեզերական սարքը: Ուղեծրային սարքը նախատեսված է մարսյան կլիման եւ մթնոլորտի ստորին շերտերն ուսումնասիրելու համար, որտեղ ձեւավորվում է Կարմիր մոլորակի եղանակը, այդ թվում՝ փոշու մրրիկները:
Նախատեսվում է, որ Al Amal տիեզերական սարքը Մարս կհասնի 2021 թվականին ԱՄԷ-ի կազմավորման 50-ամյակի տոնակատարության օրը: Այն դուրս կբերվի 40 հազար կմ բարձրությամբ էլիպսաձեւ ուղեծիր:

NASA-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 30-ին Կարմիր մոլորակ կուղեւորվի նաեւ ամերիկյան Perseverance մարսագնացը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում