Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքների մասին

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքների մասին

Ի լրումն երեկ՝ հուլիսի 8-ին տարածած հաղորդագրության ՊՆ-ից հայտնում են՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում