Ռեալը հաղթեց Ինտերին, Շախտյորը բաց թողեց հաղթանակը Շերիֆի դեմ խաղում
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում տեղի ունեցան D խմբի վերջին հանդիպումները։
Մադրիդի «Ռեալը» Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Տոնի Կրոսը։ 64-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան։ 79-րդ րոպեին մադրիդցիների երկրորդ գնդակը խփեց փոխարինման մտած Մարկո Ասենսիոն։
Խմբի մյուս խաղում «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունեց «Շերիֆին» և բաց թողեց հաղթանակը վերջին վայրկյաններին։ Ուկրաինական ակումբի կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց Ֆերնանդոն, իսկ հյուրերի կազմում պատասխան գնդակը հեղինակեց Բոբան Նիկոլովը՝ 90+3-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
15 միավորով խմբում առաջին տեղը գրավեց «Ռեալը»։ «Ինտերը» 10 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Իսպանական և իտալական գրանդները նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Շերիֆը» պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի մրցաշարում՝ 7 միավորով խմբում գրավելով 3-րդ հորիզոնականը։
Կարծիքներ