Ղազախստանը 1,7 հազար տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Աֆղանստանին

Ղազախստանը 1,7 հազար տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Աֆղանստանին

Ղազախստանի իշխանությունները մոտ 1,7 հազար տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել երկրաշարժից տուժած Աֆղանստան։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանձնարարությամբ պետական նյութական պահուստից հատկացվել է սնունդ, վրաններ, հագուստ և անկողնային պարագաներ՝ Աֆղանստանին ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցելու համար։ Ընդհանուր առմամբ՝ մարդասիրական բեռների ցանկը ներառում է 1659 տոննա քաշով ապրանք»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում