Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել հրաժարվել մետաղական ուրան արտադրելուց

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել հրաժարվել մետաղական ուրան արտադրելուց

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել դադարեցնել մետաղական ուրան արտադրելուն միտված գիտահետազոտական աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը:

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կառավարություններս, խորապես մտահոգված ենք Իրանի հայտարարություններով առ այն, որ այդ երկիրը պատրաստվում է մետաղական ուրան արտադրել: Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել այդ գործունեությունը և անհապաղ վերադառնալ ձեռք բերված պարտավորությունների կատարմանը»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում