Ոստիկանությունը բացահայտել է նախկինում կատարված բնակարանային գողությունը
Մայիսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են 390 հազար դրամ: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 43-ամյա բնակիչը:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
43-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ