Հնդկական թեյի գինը կարող է բարձրանալ կորոնավիրուսի և երաշտի պատճառով

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճը, ինչպես նաև երաշտը կարող են խանգարել թեյի բերքի հավաքին։ Ըստ արտադրողների՝ եթե վիրուսի բռնկումը չհաջողվի վերահսկողության տակ առնել, ապա թեյի գները կարող են բարձրանալ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ըստ թեյի տեղական ասոցիացիայի՝ Հնդկաստանում ամենախոշոր թեյ արտադրողի՝ Ասամ նահանգի 90 պլանտացիաներում աշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 500 դեպք: Այնուամենայնիվ, ըստ պլանտացիաների տերերի՝ համավարակի իրական մասշտաբները պարզելու համար հարկավոր է ավելի շատ թեստեր անցկացնել: Բացի այդ, իշխանությունները փորձում են կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը նահանգի 800 այլ պլանտացիաներում:
Արհմիությունների ներկայացուցիչները կարծում են, որ պլանտացիաների աշխատողների շրջանում հիվանդության աճի պատճառը կյանքի և աշխատանքի պայմաններն են. աշխատակիցներն աշխատում և տեղաշարժվում են մեծ խմբերով։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ իշխանությունները պատվաստման կետեր են բացում պլանտացիաների աշխատողների համար, սակայն մինչ այժմ պատվաստանյութեր չլինելու պատճառով չի հաջողվում պատվաստել բոլորին:
Իրավիճակը նաև սրվում է Ասամում և Հնդկաստանի հյուսիս-արևելյան նահանգներում սաստիկ երաշտի պատճառով:
Կարծիքներ